Nordea–ի վերլուծաբանները համաշխարհային տնտեսության 3.5-տոկոսանոց աճ են կանխատեսում 2013 թ.–ին

08.02.2013 15:36
Nordea–ի վերլուծաբանները համաշխարհային տնտեսության 3.5-տոկոսանոց աճ են կանխատեսում 2013 թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսության աճը 3.5 տոկոս կկազմի 2013 թվականին և 4 տոկոս 2014 թվականին։ Այսպիսի կանխատեսում է կատարել Nordea շվեդական բանկային խմբի վերլուծական դեպարտամենտի ղեկավար Սթին Գրենդալը, հաղորդում է Банки.ру պորտալը։

«Ընդհանուր առմամբ, տնտեսությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ, գարունը մոտենում է»,– ասել է փորձագետը։ Նա հայտնել է, որ առաջիկա երկու տարիներին ամերիկյան դոլարը կարժևորվի, իսկ ԱՄՆ–ի տնտեսության աճը կկայունանա 2 տոկոսով տեմպերի որոշակի դանդաղումից հետո։ «Ամերիկյան տնտեսությունը զգալիորեն վերականգնվել է` կատարվում է պարտքերի մարում, ընկերությունները կրկին վերադառնում են ներդրումներին»,– պատմում է վերլուծաբանը։ –Նահանգների իշխանություններն աշխատում են «հարկային փլուզման» խնդրի շուրջ, մտահոգությունները կրճատվում են»։

Գրենդալը կանխատեսում է նաև գործազրկության մակարդակի նվազում մինչև 6.5 տոկոս և ավելի պակաս 2014 թվականի ընթացքում։

Փորձագետի կարծիքով, Եվրոպայում նույնպես կարելի է դրական միտումներ տեսնել։ «Եվրոպան դուրս է գալիս ճահճից,– պատմում է վերլուծաբանը։ – Բայց էական տարբերություն կա եվրագոտու անդամ երկրների միջև` մեծանում է տարբերությունը Ֆրանսիայի և Գերմանիայի միջև»։ Nordea–ի փորձագետներն ակնկալում են, որ եվրոպական երկրների տնտեսության աճը թափ կհավաքի, սակայն դրա շարժումն ավելի դանդաղ տեմպերով կընթանա, քան ԱՄՆ–ում։

Սթին Գրենդալը միաժամանակ նշում է Չինաստանի ներդրումների ավելացումը, մասնավորապես, ենթակառուցվածքի և անշարժ գույքի ոլորտում։ «Մենք մտահոգվում ենք Չինաստանի համար, ակնկալում ենք, որ երկրի 8 տոկոսանոց տնտեսական աճ կդիտվի 2013 թվականին»,– ասում է վերլուծաբանը։ – Ներդրումները կազմում են երկրի ՀՆԱ–ի մոտ 50 տոկոսը»։

«Ընդհանուր առմամբ ակնկալում ենք, որ 2013 թվականը համաշխարհային տնտեսության համար հիմնականում նման կլինի նախորդին»,– եզրակացնում է փորձագետը։ -0-


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև