Հայրիկյանը դիմել է Հայաստանի ՍԴ` նախագահական ընտրությունները տեղափոխելու մասին խնդրանքով

11.02.2013 10:50
Հայրիկյանը դիմել է Հայաստանի ՍԴ` նախագահական ընտրությունները տեղափոխելու մասին խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը դիմում է ներկայացրել ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները տեղափոխելու մասին խնդրանքով։

Կիրակի  Հայրիկյանն այդ մասին հայտնել է լրագրողներին, ովքեր Սահմանադրական դատարանի շենքի մոտ նրան էին սպասում։
Սահմանադրության համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Խոսելով Սահմանադրական դատարանի կողմից դիմումը մերժելու հավանականության  մասին` Հայրիկյանը հայտնել է. «Չեմ կարծում, որ ՍԴ–ն իրեն անհարմար դրության մեջ կդնի»։

Այդ գործով հետաքննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի կողմից` բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը գործը քննարկման է վերցնում, քննարկում է գործը և դիմումը ստանալուց հետո չորս օրվա ընթացքում գործի վերաբերյալ որոշում է կայացնում։ ՍԴ–ն կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնար են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև