ՀՀ բանկերի համախառն վարկային ներդրումները 2012թ.–ի ընթացքում աճել են 4,7%-ով՝ կազմելով ավելի քան 1,6 տրլն դրամ

11.02.2013 13:24
ՀՀ բանկերի համախառն վարկային ներդրումները 2012թ.–ի ընթացքում աճել են 4,7%-ով՝ կազմելով ավելի քան 1,6 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի համախառն վարկային ներդրումները, ներառյալ դեպոզիտները, ֆակտորինգը և լիզինգը, 2012թ.-ի չորրորդ եռամսյակի վերջին կազմել են ավելի քան 1,6 տրլն  դրամ՝ մեկ եռամսյակում ավելանալով 4,7%–ով: Այդ մասին տեղեկացվում է 2012թ.-ի չորրորդ եռամսյակի հայկական բանկերի գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի տեղեկագրում:

ԿԲ տվյալների համաձայն` նախորդ եռամսյակի համեմատ վարկավորման ամենամեծ աճը գրանցվել է պրոֆեսիոնալ, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում` 28,3` կազմելով 5,1 մլրդ դրամ, հանքարդյունաբերության ոլորտում` 19,4%` կազմելով 84,2 մլրդ դրամ և տնտեսության մյուս բնագավառներում` 33%` կազմելով 74,5 մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են նաև առողջապահության ոլորտում` 16 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի և օդի մաքրման ոլորտում` 12,8 տոկոս, սպասարկման և հանրային սննդի ոլորտում՝ 12,1տոկոսով։

Միաժամանակ 2012թ.–ին վարկավորման անկում է գրանցվել կապի և տրանսպորտի ոլորտում` 18 տոկոսով, մշակույթի և հանգստի ոլորտում՝ 11,4 տոկոսով և առողջապահության ոլորտում` 8,1 տոկոսով։

Երրորդ եռամսյակի համեմատ աննշան անկում է գրանցվել նաև շինարարության (3,1%), առևտրի (0,3%),  փոխադրման և պահեստային տնտեսության ոլորտում (0,9%)։

Վարկավորման կառուցվածքում առավելագույն տեսակարար կշիռը Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում բաժին է հասնում առևտրի վարկավորմանը՝ 20 տոկոս, սպառողական վարկեր՝ 18,4 տոկոս, մշակող արդյունաբերություն՝ 10,3 տոկոս, հիփոթեքային վարկավորում՝ 7,9 տոկոս և շինարարություն՝ 6,3 տոկոս:

2012թ.-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ և  479 մասնաճյուղ  ($1 – 406,10 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև