ՎՏԲ–Հայաստան Բանկը ՓՄՁ սուբյեկտների վարկերի չափն ավելացրել է մինչև 5 մլն դրամ

11.02.2013 15:06
ՎՏԲ–Հայաստան Բանկը ՓՄՁ սուբյեկտների վարկերի չափն ավելացրել է մինչև 5 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁԶԱԿ) վերանայել են համագործակցության մասին գործող պայմանագրի պայմանները, երկուշաբթի հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման ծրագրերի զարգացման շրջանակներում 2012 թվականի հունիսին ՎՏԲ-Հայաստան Բանկը ստորագրեց համագործակցության պայմանագիր Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ, որի արդյունքում Կենտրոնը տրամադրում է միջոցներ ՎՏԲ-Հայաստան Բանկին սկսնակ ձեռնարկություններին բավականին շահավետ պայմաններով ֆինանսավորելու նպատակով` տարեկան տոկոսադրույքը 10%; վարկի գումարը` մինչև 3 մլն. ՀՀ դրամ,  վարկի ժամկետը` մինչև 3 տարի, առանց գրավի ապահովվածության (որպես վարկի ապահովվածություն հանդես է գալիս ՓՄՁԶԱԿ-ի երաշխավորագիրը) և առանց լրացուցիչ կոմիսիոն վճարների վարկի տրամադրման/սպասարկման համար:

Վերանայման արդյունքում վարկի տրամադրման գումարը ավելացվել է մինչև 5 մլն. ՀՀ դրամ, իսկ ժամկետը երկարացվել է մինչև 5 տարի: Բացի այդ, Սիրիայից հայ ձեռնարկատերերի համար հաստատվել են վարկավորման արտոնյալ պայմաններ` մինչև 5 մլն. ՀՀ դրամ և մինչև 5 տարի ժամկետով վարկը կտարամադրվի 4% տարեկան տոկոսադրույքըով:

Համագործակցության պայմանագրի ստորագրման պահից տրամադրվել է մոտավորապես 120 վարկ ընդհանուր առմամբ 250 մլն ՀՀ դրամ գումարի չափով:

Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Գուսևը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կետնրոնի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը հերթական քայլն է տվյալ ոլորտի բիզնեսի ձեռնարկությունների հետ համագործակցության ընդլայնմանը:

«Համագործակցության հիմնական նպատակն է փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների համար վարկային ռեսուրսներին հասանելիության ընդլայնումը, երկրի ձեռնարկությունների ֆինանսա-վարկային ապահովման մեխանիզմների կատարելագոործումը»,– ասել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև