«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընդգրկվել է միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների շարքում

11.02.2013 17:26
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընդգրկվել է միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների շարքում

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընդգրկվել է միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների շարքում, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը անցկացրեց Հայաստանի բանկերի կողմից հաճախորդներին ու գործընկերներին նվիրվող օրացույցների մրցույթ:

Մրցույթին մասնակցում էին նաև տարբեր վարկային կազմակերպություններ, այդ թվում` Հայինկասացիան: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստացավ մրցանակ ու վկայական «Խորհրդանշական ու իմաստավորված ձևավորում» անվանակարգում:

Օրացույցը պարունակում է տարբեր ասացվածքներ և իմաստուն արտահայտություններ, որոնք բացատրում են բանկի կողմից առաջարկվող ծառայությունների էությունը: Մրցանակի հանձնման ժամանակ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանն ընդգծեց օրացույցի սոցիալական ուղղվածությունը, նկարագրված բանկային ծառայությունների խորը իմաստն ու ինքնատիպ բացատրությունը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25