ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է հետգնել

11.02.2013 17:40
ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է հետգնել

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 11-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ, տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 120 000 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 562 142 696 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 15.5275 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 2 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև