Հայաստանում ոսկու գինը բարձրացել է

12.02.2013 11:17
Հայաստանում ոսկու գինը բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը սահմանել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, 11.02.13թ.-17.02.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`ՈՍԿԻ`գնման գին`20070.43 (+44.1), բացթողնման գին` 21815.69 (+47.94), ԱՐԾԱԹ` գնման գին` 380.71 (+3.68), բացթողնման գին` 413.82 (+4), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 20589.76 (+387.62), բացթողնման գին` 22380.17 (+421.32), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 9086.24 (+131.61),     բացթողնման գին`  9876.35 (+143.06):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև