Եվրագոտու կողմից Կիպրոսին հատկացվող օգնության վերաբերյալ որոշումը կընդունվի մարտին

12.02.2013 11:38
Եվրագոտու կողմից Կիպրոսին հատկացվող օգնության վերաբերյալ որոշումը կընդունվի մարտին

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու կողմից Կիպրոսին արտաքին ֆինանսական օգնություն տրամադրելու վերջնական որոշումը կընդունվի մարտին, հաստատում է եվրագոտու ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար Ջերոն Դիյսելբլեմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ենթադրում ենք, որ այդ ծրագրի վերաբերյալ համաձայնագիր կարող է ընդունվել մարտին»,– երկուշաբթի ասել է Դիյսելբլեմը

Ֆինանսների նախարարների խոհրդակցության ընթացքում Կիպրոսում փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ հարցեր են քննարկվել։

Եվրախումբը կարևորել է այն հանգամանքը, որ փողերի լվացման դեմ պայքարի անկախ գնահատումը պետք է իրականացնի մասնավոր ընկերությունը, և հանձնարարել է Կիպրոսի իշխանություններին ու «եռյակին» (ԵԿԲ, Եվրահանձնաժողով և ԱՄՀ) մեկ շաբաթվա ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերել նման գնահատում անցկացնելու շուրջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև