Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որն արգելում է պաշտոնյաներին հաշիվներ պահել արտասահմանում

12.02.2013 14:04
Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որն արգելում է պաշտոնյաներին հաշիվներ պահել արտասահմանում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որն արգելում է պաշտոնյաներին հաշիվներ պահել արտասահմանում։

Ինչպես նշվում է փաստաթղթին կից ներկայացված տեղեկանքում, օրենքը կարգելի պետական պաշտոնյաներին և նրանց կանանց/ամուսիններին ու երեխաներին հաշիվներ պահել արտասահմանյան բանկերում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Արգելքը տարածվում է այն անձանց վրա, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոններ են ՌԴ–ում, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի և առաջին տեղակալի պաշտոններ, Կենտրոնական բանկի Խորհրդի անդամների, ՌԴ սուբյեկտների պետական պաշտոններ, դաշնային պետական ծառայության պաշտոններ, պետական կորպորացիաներում, հիմնադրամում կամ դաշնային օրենքների հիման վրա ստեղծված այլ կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններ, որոնց նշանակումն ու ազատումը որոշում է ՌԴ նախագահը կամ գլխավոր դատախազը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայում Պետդումայում արդեն քննարկվում է կառավարության ներկայացրած օրինագիծը, որն արգելում է պաշտոնյաներին ու զինվորականներին անշարժ գույք ունենալ արտասահմանում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև