MoneyGram International-ի հասույթը 2012թ.–ին աճել է 7%–ով

12.02.2013 17:02
MoneyGram International-ի հասույթը 2012թ.–ին աճել է 7%–ով

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. MoneyGram International դրամական փոխանցումների ընկերության հասությը 2012թ.–ի աշխատանքի արդյունքներով աճել է 7 տոկոսով և հասել  1 մլրդ 341,2 մլն դոլարի, հաղորդում է Banki.ru–ն։

Միաժամանակ կոմիսիոն եկամուտն ավելացել է 8 տոկոսով` հասնելով 1 մլրդ 328,6 մլն դոլարի։ Ընկերությունից նաև պատմել են, որ դրամական փոխանցումների ծավալը մեկ տարում աճել է 14 տոկոսով, իսկ համակարգի գործակալների գլոբալ ցանցն ավելացել է 16 տոկոսով` ողջ աշխարհում հասնելով ավելի քան 310 հազար ստորաբաժանման։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև