ՀՀ ԿԲ խորհուրդը չի բացառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի Ճշգրտումն ապագայում

12.02.2013 19:48
ՀՀ ԿԲ խորհուրդը չի բացառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի  Ճշգրտումն ապագայում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը չի բացառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ճշգրտում ապագայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Երեքշաբթի կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%։Վերջին անգամ ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման դրույքը փոխել է 2011թ.–ի սեպտեմբերի 6–ին` այն նվազեցնելով 8,5–ից մինչև 8 տոկոս։

«Կարճաժամկետ հատվածում առկա են գնանկումային ռիսկեր՝ կապված համաշխարհային տնտեսության վատատեսական հեռանկարների, և գնաճային ռիսկեր՝ կապված գազի սակագների հնարավոր թանկացման հետ, որոնց ընդհանուր ազդեցության մեջ գերակայում են գնաճային ռիսկերը: Այս ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ներքին տնտեսությունների վերոնշյալ զարգացումների պարագայում 12-ամսյա գնաճի 4.0% նպատակային թիրախին կանխատեսվող հորիզոնում կարելի է հասնել քաղաքականության գործիքի ներկայիս տոկոսադրույքով: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post