Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728  
  • Archive for February 13th, 2013

    Հայաստանում փետրվարի 13–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 406,80 դրամ է կազմել

    Wednesday, February 13th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 13–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 406,80 դրամ է կազմել:

    IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ բարելավել փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսական ծառայությունները

    Wednesday, February 13th, 2013

    Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ ընդլայնել իր կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսական ծառայությունների ցանկը` նպաստելով Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը և մասնավոր հատվածի զարգացմանը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

    ACBA ON-LINE–ի հաճախորդները կկարողանան դեպոզիտի գրավադրմամբ վարկային գծեր ձևակերպել և «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ կատարել

    Wednesday, February 13th, 2013

    «ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ և կատարել «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից:

    Գնաճի դանդաղման պատճառով ՌԴ ԿԲ–ն 2013 թվականին կնվազեցնի վարկավորման դրույքները

    Wednesday, February 13th, 2013

    2013 թվականին Ռուսաստանի Կենտրոնական բանկը տնտեսության վարկավորման դրույքները նվազեցնելու հնարավորություն կունենա, քանի որ վերջին ամիսների ընթացքում գնաճի որոշակի դանդաղում է նկատվում, գրում է РБК daily–ն։ Սակայն պահեստավորման պահանջների խստացման դեպքում դրույքները կհամահարթեցվեն։ Ներկայում հաշվի առնելով սպասվող գնաճը (Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսման համաձայն, 2013 թվականի ավարտին այն կկազմի 6.7 տոկոս) վերաֆինանսավորման տոսկադրույքի նվազումն ընթացիկ տարում կարող է կազմել 50 տ.կ.։

    Անելիք Բանկը նոր առավելություններ է հատկացրել «Էքսպրես» ուսանողական վարկառուներին

    Wednesday, February 13th, 2013

    Անելիք Բանկը նոր առավելություններ է հատկացրել «Էքսպրես» ուսանողական վարկառուներին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2012թ.–ի դեկտեմբերին կազմել են 730,9 մլն դոլար

    Wednesday, February 13th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2012 թվականի դեկտեմբերին, 2011թ.–ի դեկտեմբերի համեմատ, նվազել են 3,1 տոկոսով և կազմել են 730,9 մլն դոլար, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2012թ.–ի ընթացքում աճել են 9,1%–ով` կազմելով 1,7 մլրդ դոլար

    Wednesday, February 13th, 2013

    Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2012 թ.-ին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 1,7 մլրդ դոլարի միջոց` 2011թ.–ի համեմատ ավելանալով 9,1 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում։

    ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ին ավելացել է 1,7 անգամ՝ կազմելով 4,8 մլրդ դրամ

    Wednesday, February 13th, 2013

    Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի արդյունքում կազմել է ավելի քան 4,8 մլրդ դրամ՝ 2011թ.-ի 2,8 մլրդ–ի դիմաց, ինչը նշանակում է, որ այդ ցուցանիշն աճել է շուրջ 1,7 անգամ: Այս մասին նշված է 2012 թ.-ի չորրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ ամփոփագրում:

    ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել` Օբամայի կողմից կոնգրեսին դիմելու պատճառով

    Wednesday, February 13th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի` փետրվարի 13–ի առուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից կենգրեսի ամենամյա դիմումի վերաբերյալ ներդրողների սպասումների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012 թվականի 4–րդ եռամսյակի «Հայաստանի բանկեր» տեղեկագիրը

    Wednesday, February 13th, 2013

    «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2012թ.–ի չորրորդ եռամսյակի «Հայաստանի բանկեր» եռամսյակային տեղեկագիրը։