«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է 2013 թվականին վարկային պորտֆելը հասցնել մինչև 105.2 մլրդ ՀՀ դրամի

13.02.2013 10:49
«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է 2013 թվականին վարկային պորտֆելը հասցնել մինչև 105.2 մլրդ ՀՀ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է 2013 թվականին վարկային պորտֆելը հասցնել մինչև 105.2 մլրդ ՀՀ դրամի, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` այդ թվից կորպորատիվ հաճախորդների վարկավորմանը կհատկացվի 85.1 մլրդ ՀՀ դրամ (8.7 մլրդ դրամ աճ), իսկ մանրածախ վարկավորմանը` 20.1 մլրդ ՀՀ դրամ (4.7 մլրդ ՀՀ դրամ աճ):

Մանրածախ վարկավորման հատվածում հիմնական տեղը նույնպես կզբաղեցնեն սպառողական (11.3 մլրդ ՀՀ դրամ), հիփոթեքային (2.9 մլրդ ՀՀ դրամ), ինչպես նաև քարտային և աշխատավարձային (5.5 մլրդ ՀՀ դրամ) վարկերը:

«Դրանից բացի, բանկն այս տարի մտադիր է անցնել մանրածախ վարկավորման լրիվ ավտոմատացված համակարգի, որը կօգնի օպտիմալացնել ֆիզիկական անձանց վարկավորման գործընթացը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բանկը նախատեսում է ընդլայնել ընդհանուր վարկային պորտֆելը ինչպես միջազգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական միջոցների հաշվին: Այսպիսով` 2013 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն շարունակելու է վարել ակտիվ վարկային քաղաքականություն` պահպանելով առկա վարկային պորտֆելի բարձր որակական մակարդակը:

2013թ.–ի հունվարի 1–ի դրությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված վարկերը կազմել են 91.8 մլրդ ՀՀ դրամ` 2012թ, համեմատ ավելանալով 22.9%-ով:

Ընդ որում` կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ ավելացել է 23.3%-ով` մինչև 76.4 մլրդ ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը ավելացել է 21.1%-ով` մինչև 15.4 մլրդ ՀՀ դրամ:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև