ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել` Օբամայի կողմից կոնգրեսին դիմելու պատճառով

13.02.2013 12:20
ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել` Օբամայի կողմից կոնգրեսին դիմելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի` փետրվարի 13–ի առուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից կենգրեսի ամենամյա դիմումի վերաբերյալ ներդրողների սպասումների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,14 տոկոսով՝ մինչև 11352,74 կետ: Հարավկորեական  KOSPI-ն ավելացել է 0,45 տոկոսով` հասնելով 1954,60 կետիԱվստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում բացվել է կանաչ գոտում և կազմում է 5005,00 կետ։

Ինչպես ակնկալվում է, նախագահի խոսքի հիմնական թեման կդառնա տնտեսությունը։ Օբաման վերջերս օրենք ստորագրեց, որը հանում է մինչև մայիսի 19–ը պետական պարտքի առաստաղը բարձրացնելու անհրաժեշտությունը, սակայն ընդգծեց, որ կնախընտրեր չհետաձգել հարցի լուծումը, այլ երկարաժամկետ ժամանակահատվածով դրա ամբողջական համաձայնեցում։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև