13.02.2013 13:22
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2012 թ.-ին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 1,7 մլրդ դոլարի միջոց` 2011թ.–ի համեմատ ավելանալով 9,1 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում։
Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը 2012թ.–ի ընթացքում կազմել է 292,2 միլիոն դոլար՝ 2011թ.–ի 264,6 միլիոն դոլարի համեմատ (10,4 տոկոսի աճ): Հաշվետու ժամանկահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 1,4 մլրդ դոլար՝ 2011թ.-ի 1,3 մլրդ դոլարի համեմատ (8,8 տոկոս աճ):
Միաժամանակ նախորդ տարի, ինչպես նաև 2011թ.–ին, ամենամեծ մաքուր ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (շուրջ 1,3 մլրդ դոլար): (1 դոլարը 406,49 դրամ է):-0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: