Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2012թ.–ի դեկտեմբերին կազմել են 730,9 մլն դոլար

13.02.2013 15:10
Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2012թ.–ի դեկտեմբերին կազմել են 730,9  մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2012 թվականի դեկտեմբերին, 2011թ.–ի դեկտեմբերի համեմատ, նվազել են 3,1 տոկոսով և կազմել են 730,9 մլն դոլար, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում ԿԲ արտաքին պարտքի առավելագույն մասն են կազմում ԱՄՀ վարկերը` մոտ 63,4 տոկոս կամ 649.1 մլն դոլար` տարեսկզբի համեմատ նվազելով 10,5 տոկոսով։

SDR–ի տեղաբաշխումը 2012թ.–ի դեկտեմբերին կազմել է 135,2  մլն դոլար (տարեսկզբի համեմատ աճը` 0,074%) և այլ վարկերը` 131,8  մլն դոլար (աճը` 30,9%)։

Հայաստանի ԿԲ արտաքին այլ պարտավորությունները 2012 թվականի դեկտեմբերին կազմել են 0.1 մլն դոլար (անկումը` 66,7 տոկոս)։ ($1-406,49 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև