Անելիք Բանկը նոր առավելություններ է հատկացրել «Էքսպրես» ուսանողական վարկառուներին

13.02.2013 15:17
Անելիք Բանկը նոր առավելություններ է հատկացրել «Էքսպրես» ուսանողական վարկառուներին

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը նոր առավելություններ է հատկացրել «Էքսպրես» ուսանողական վարկառուներին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Անելիք Բանկը «Էքսպրես» ուսանողական վարկերը ներմուծել է 2012թ.–ին, որոնց առավելությունը պահանջվող փաստաթղթերի ոչ մեծ քանակն է, ինչպես նաև վարկի հատկացման օպերատիվությունը։ Այսպես, վարկի հանձնման մասին որոշման ընդունման ժամկետը կազմում է 24 ժամ։

Հաղորդագրության համաձայն` սույն թվականի փետրվարի 12-ից «Էքսպրես ուսանողական վարկերի» վարկառուներին «ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտը կտրամադրվի 50% զեղչով` առաջին տարվա տարեկան սպասարկման համար:

Բացի այդ, վարկառուները կօգտվեն նաև «առանց չնվազող մնացորդ» ակցիայից, և քարտի ձեռքբերման համար նրանցից չնվազող մնացորդ չի պահանջվի: Այսպիսով, բանկը հնարավորություն է տալիս տվյալ վարկատեսակի վարկառուներին քարտը ձեռք բերել ընդամենը 2500 ՀՀ դրամով:

BOOM ENERGY VISA քարտապանների համար տվյալ ակցիան գործում է 2013թ.–ի հունվարի 1–ից մինչև հուիսի 30–ը։

«Քանի որ ուսանողական վարկից օգտվողները և «ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտի քարտապանները  հիմնականում երիտասարդներն են, Բանկի այս երկու  պրոդուկտների համադրությունը կլինի առավել արդյունավետ»,–ասել է վարկավորման դեպարտամենտի պետի տեղակալ Աշխեն Նազինյանը։

ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապաններին առավելություններ տրամադրող ակումբների ցանկն ավելացել է` նախկին 10-ի փոխարեն հասնելով 15-ի: Ակումբներում քարտապանները կստանան անվճար մուտքի հնարավորություն, կօգտվեն հյուրասիրությունից, զեղչերից, կարաոկե ակումբներում կունենան անվճար 2 երգ երգելու հնարավորություն և տարբեր այլ արտոնություններ ու առավելություններ:

«ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտը, լինելով VISA միջազգային պլաստիկ քարտ, քարտապաններին հնարավորություն է տալիս օգտվել ինտերնետ գնումներից, որը մեծ պահանջարկ է վայելում մեր երիտասարդության և հատկապես ուսանողության շրջանում: Նշեմ նաև, որ վարկառուի դիմումի համաձայն «ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտը նույն պայմաններով կարող է ձեռք բերել վարկառուի կողմից նշված անձը»,- ասել է Նազինյանը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև