«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի թողարկած քարտերը մեկ տարում ավելացել են 34,20 %-ով

14.02.2013 10:11
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի թողարկած քարտերը մեկ տարում ավելացել են 34,20 %-ով

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի թողարկած քարտերը մեկ տարում ավելացել են 34,20 %-ով, և 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վճարային քարտերի քանակը կազմել է 19 967:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, վճարային քարտերի ընդհանուր թվում VISA քարտերի կանակը կազմում է 10 531, MasterCard քարտերինը` 6 734, ArCa քարտերինը` 2 702:

«2011 թվականի համեմատ աճը կազմել է 34,20%: Ակտիվ քարտերի քանակը 31.12.12թ. դրությամբ կազմել է 32 678, որից VISA` 18 372 , MasterCard`12 911, ArCa`1 395, իսկ աշխատավարձային ծրագրերը` 143: Բանկը նախատեսում է մինչև 2013թ. տարեվերջ քարտերի թիվը հասցնել մինչև 40 000, քարտային շրջանառությունը` մինչև 70 000 մլն ՀՀ դրամ, իսկ աշխատավարձային ծրագրերը` մինչև 157»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև