Orange Armenia–ի ֆինանսական շրջանառությունը 2012 թվականին ավելացել է 46%–ով

14.02.2013 14:49
Orange Armenia–ի ֆինանսական շրջանառությունը 2012 թվականին ավելացել է 46%–ով

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia–ի ֆինանսական շրջանառությունը 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ավելացել է 46%–ով կամ 7 մլրդ դրամով` կազմելով շուրջ 21 մլրդ դրամ, հինգշաբթի լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

Նրա խոսքով` ընկերության ներդրումները 2012 թվականին կազմել են 6 մլրդ դրամ, ինչը ընկերության ողջ ֆինանսական շրջանառության շուրջ 30 տոկոսն է կազմում։

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև