«Պարզ-Արագ քարտային» վարկը կտրամադրվի Անելիք Բանկի երևանյան բոլոր մասնաճյուղերում

14.02.2013 16:04
«Պարզ-Արագ քարտային» վարկը կտրամադրվի Անելիք Բանկի երևանյան բոլոր մասնաճյուղերում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն այսուհետ «Պարզ-Արագ քարտային» վարկը կտրամադրվի Երևանի բոլոր մասնաճյուղերում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Պարզ-Արագ քարտային» վարկի նոր տեսակ է, որը բանկի կողմից ներմուծվել է նախորդ տարվա դեկտեմբերին։

««Անելիք Բանկ» ՓԲԸ-ը որոշում է կայացրել սույն թվականի փետրվարի 14-ից «Պարզ-Արագ քարտային» վարկերը տրամադրել ոչ միայն «Բաղրամյան» և «Արաբկիր» մասնաճյուղերում, այլ նաև` «Շենգավիթ», «Կենտրոնական», «Նոր-Նորք» և «Դավթաշեն» մասնաճյուղերում: Նման կերպ Բանկը փորձել է  Երևան քաղաքի տարբեր համայնքների բնակիչների համար վարկատեսակից օգտվելն էլ ավելի հասանելի դարձնել»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ «Անելիք Բանկի» մարքեթինգի և հասարակայնության հետ կապի վարչության պետ Արմեն Արևյանի` Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում բնակարան ունեցող բոլոր անձինք, ովքեր ցանկանում են շատ արագ, առանց ավելորդ թղթաբանության և եկամուտները հաստատող փաստաթղթի ստանալ վարկ, կարող են օգտվել տվյալ վարկատեսակից:

Վարկառուները կարող են ստանալ նվազագույնը 500 հազ. ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով վարկ, որի գումարը կարող են օգտագործել ցանկացած նպատակով:

«Հաճախորդը վարկ ստանալու համար չի ներկայացնում եկամուտները հաստատող փաստաթղթեր` տեղեկանք աշխատավայրից, եկամուտը հաստատող այլ տեղեկանքներ, միայն գրավադրելով անշարժ գույքը, ստանում է պահանջվող վարկը հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում»,– ասել է Արևյանը։

Միաժամանակ վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 աշխատանքային ժամվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև