Հայաստանի բանկերը 2012թ.–ի ընթացքում պետպարտատոմսերում 178,1 մլրդ դրամ են ներդրել

14.02.2013 17:14
Հայաստանի բանկերը 2012թ.–ի ընթացքում պետպարտատոմսերում 178,1  մլրդ դրամ են ներդրել

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2012 թվականի ըմթացքում պետպարտատոմսերում ներդրել են շուրջ 178,1 մլրդ դրամ, ինչը 30,2 տոկոսով ավելի է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2012 թվականի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։

Պետական արժեթղթերում ավանդների տեսակարար կշիռը համախառն ակտիվներում հաշվետու ժամկետում կազմել է 7,8 տոկոս` տարեսկզբի 66,6 տոկոսի դիմաց։
Բանկային հաշվետվություններին համապատասխան` բոլոր արժեթղթերի համախառն պորտֆելը 2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է շուրջ 183,9 մլրդ դրամ, դրանցից 96,8 տոկոսը բաժին է ընկել պետական արժեթղթերին։

Միաժամանակ արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով առաջատար է HSBC Բանկ Հայաստանը` 34,4 մլրդ դրամով, որոնցից ավելի քան 33,9 մլրդ դրամը կամ 98,72 տոկոսը բաժին է ընկնում պետպարտատոմսերին։ Բանկի արժեթղթերի պորտֆելի 1,28 տոկոսը կամ 441,5 մլն դրամը կազմում են ոչ պետական արժեթղթերը։

2012 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով, HSBC Բանկ Հայաստանի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը կազմել է 3 142 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 18,4 տոկոսը։

Այնուհետև արժեթղթերի պորտֆելի ծավալով Հայբիզնեսբանկն է (20,6  մլրդ դրամ), որի պետական արժեթղթերում կատարած ներդրումները կազմում են 99,69 տոկոս, իսկ ոչ պետական արժեթղթերում` 0,31 տոկոս։  Բանկի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը երրորդ եռամսյակում կազմել է շուրջ 1 003 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 5,9 տոկոսը։

Արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով բանկային համակարգի առաջատարների թվում է նաև Արմսվիսբանկը` 18,3 մլրդ դրամով, որոնցից 95,81 տոկոսը բաժին է ընկնում պետական արժեթղթերին, իսկ  4,19 տոկոսը` ոչ պետական։
2012 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 479 մասնաճյուղերով։ ($1 – 406,74 դրամ է)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև