Հայաստանի ԿԲ–ն փետրվարի 14–ին երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել` 3 մլրդ դրամ գումարի չափով

14.02.2013 18:26
Հայաստանի ԿԲ–ն փետրվարի 14–ին երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել` 3 մլրդ դրամ գումարի չափով

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը փետրվարի 14–ին երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխվել` 3 մլրդ դրամ ծավալով։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, 10 տարի մարման ժամկետով պետական երկարաժամկետ AMGB10172218 թողարկման պարտատոմսեր են տեղաբաշխվել։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 4,23 մլրդ դրամ, որից 3,96 մլրդ դրամը` ոչ մրցակցային հայտերով։

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.96590 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.9999 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 668 330 445 դրամ: ($1 – 406,60 դրամ է)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև