«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կողմից շահած միանվագ կրթաթոշակով ուսանողը տպագրել է իր առաջին գիրքը

15.02.2013 10:14
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կողմից շահած միանվագ կրթաթոշակով ուսանողը տպագրել է իր առաջին գիրքը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կողմից անցկացված «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» մրցույթի շրջանակներում շահած միանվագ կրթաթոշակով Միքայել Մալխասյանը տպագրել է իր առաջին գիրքը` «Օշական» վերնագրով: Գիրքը նվիրվում է հայ գրատպության հիմնադրման 500 ամյակին:

«Ես խորապես շնորհակալ եմ Առէկսիմբանկին իմ գիտական աշխատանքը արժանվույնս գնահատելու համար: Շնորհիվ Ձեզ ես կատարեցի իմ առաջին գրքի թողարկման հետ կապված բոլոր ծախսերը: Հուսով եմ, որ բանկը հետագայում ևս կշարունակի աջակցել սկսնակ գիտնականներին` այդպիսով նպաստելով հայկական գիտության զարգացմանը», - գրել էր Միքայել Մալխասյանը բանկին ուղղված իր շնորհակալական նամակում:

Բանկի մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր սոցիալական ծրագրի շրջանակներում շնորհում է անվանական միանվագ կրթաթոշակներ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներին և ասպիրանտներին: Ակցիայի հիմնական նպատակն է օժանդակել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած և հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած երիտասարդ մասնագետների կայացմանը: Հայտադիմումները ուսումնասիրվում են բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից` հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը, սոցիալական կարգավիճակը, ինչպես նաև միավորների հաշվեգրման` սքորինգային համակարգի արդյունքները: Վերջնական արդյունքների ամփոփման համար անցկացվում են հարցազրույցներ լավագույն թեկնածուների հետ, որին մասնակցում են բանկի փորձագետների խումբը և նախորդ տարիների հաղթողները:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում: Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, մշակույթային գործիչների, ինչպես նաև Ղարաբաղյան  և Հայրենական մեծ պատերազմների վետերանների աջակցմանը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25