Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 2012 թվականին շուրջ 9.2 մլրդ դրամ է կազմել

15.02.2013 15:26
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 2012 թվականին շուրջ 9.2 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2012 թվականին ԱՊՊԱ գծով 45661  փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ  9.2 մլրդ դրամ, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

«Հայաստանում 2012 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով ապահովագրվել է ավելի քան 390,3 հազար տրանսպորտային միջոց, փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է շուրջ 46.1 հազար, միաժամանակ 475 դեպքի հայտեր չեն բավարարվել»,– նշվում է կայքում։

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 176.4 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում:

Ապահովագրավճարների ծավալը 2012 թվականին կազմել է շուրջ 15.1 մլրդ դրամ:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև