Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը 2012թ.-ին կազմել է մոտ 6,2 մլրդ դրամ

15.02.2013 16:26
Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը 2012թ.-ին կազմել է մոտ 6,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը 2012թ.-ին կազմել է ապահովագրական շուկայի փոխհատուցումների ծավալի 67.2 տոկոսը կամ մոտ  6,2 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Միաժամանակ, ըստ տեղեկատվության, Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը 2012-ին կազմել է մոտ 9,2 մլրդ դրամ:

Ըստ տվյալների՝ ԱՊՊԱ փոխհատուցումների վճարի ծավալով առաջին տեղում է Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունը՝ 2,85 մլրդ դրամ վճարով: Նրան են հետևում Ինգո Արմենիան՝ ավելի քան 2,1 մլրդ դրամ և Ռեսոն՝ ավելի քան 1,2 մլրդ դրամ:

Միաժամանակ առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցումների հայտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 30421 հայտ:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև