ՀՀ ԿԸՀ-ն օպերատիվորեն տեղեկացնելու է նախագահական ընտրությունների ընթացքի մասին

18.02.2013 09:51
ՀՀ ԿԸՀ-ն օպերատիվորեն տեղեկացնելու է նախագահական ընտրությունների ընթացքի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության և արդյունքների ընթացքի մասին ստացված ողջ տեղեկատվությունը ԿԸՀ-ի մամուլի կենտրոնում օպերատիվորեն կներկայացվի զանգվածային լրատվամիջոցներին, ինչպես նաև կտեղադրվի հանձնաժողովի կայքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Մեզ մոտ ստացված յուրաքանչյուր տեղեկատվություն կներկայացվի մամուլի կենտրոնում և կտեղադրվի կայքում»,- ասաց նա: Ըստ Հարությունյանի` ԿԸՀ-ի մամուլի կենտրոնն ընտրությունների օրը կաշխատի շուրջօրյա:

«Ստեղծված ավանդույթի համաձայն` համահանրապետական ընտրությունների ժամանակ ժամը 9.00-21.00-ը մամուլի կենտրոնում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների ճեպազրույցներ կանցկացվեն, որոնց ժամանակ նրանք իրենց լիազորությունների շրջանակներում կպատմեն իրենց կատարած աշխատանքի մասին: Օրինակ` ոստիկանության ներկայացուցիչը տեղեկատվություն կտա ընտրողների թվի մասին»,- տեղեկացրեց նա:

Հարությունյանն ավելացրեց, որ ԿԸՀ-ում հավատարմագրված ԶԼՄ-ները իրենց մոտ կաշխատեն ողջ օրվա ընթացքում, և այդ նպատակով փետրվարի 16-ից հեռուստաընկերությունների տեխնիկական անձնակազմերը սկսել են նախապատրաստական աշխատանքները: «Նրանք շարժական կայաններ ունեն, և նրանք դրանք սինխրոնացնում են մեր սարքավորման հետ>,- նշեց նա:

Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվում են այսօր` փետրվարի 18-իմ։ ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև