ՀՀ նախագահի ընտրության հաղթողը Սերժ Սարգսյանն է

19.02.2013 10:51
ՀՀ նախագահի ընտրության հաղթողը Սերժ Սարգսյանն է

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթեց նախօրերին անցկացված նախագահական ընտրություններում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքեց ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861160 քվե։

Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.75 տոկոս (539 672 քվե)։

Երրորդ տեղում մեծ տարբերությամբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է` 2.15 տոկոս կամ 31643 քվե։

«Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի օգտին քվեարկել է ընտրողների 1.23 տոկոսը կամ 18093 ընտրող։

Քաղաքագետ, «Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանը հավաքել է 0.57% (8328), էպոսագետ Վարդան Սեդրակյանը`0.42% (6203), իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանը` 0.24% (3516)։

Փետրվարի 18–ին Հայաստանում անցկացվեց թվով վեցերորդ նախագահական ընտրությունը։ ԿԸՀ նախնական տվյալներով` ընտրությանը քվեարկել է 1 518 407 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60.05 տոկոսը։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև