Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $85,3 մլն

19.02.2013 14:17
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $85,3 մլն

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 11–15–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $85,3 մլն՝ մեկ դոլարի դիմաց 406 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 4,8 մլն եվրո և ավելի քան 527,6 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 543,05 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,38 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 86 մլն դոլար, շուրջ 13,9 մլն եվրո և շուրջ 84,4 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 407,03 դրամ, 1 եվրոյի դիմաց 543,32 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,56 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, փետրվարի 4–ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39,1 մլն դոլար: ($1–ը  406,55 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև