Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 2012թ.-ին աճել են 39,2%-ով և կազմել 597,6 մլրդ դրամ

19.02.2013 17:08
Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 2012թ.-ին աճել են 39,2%-ով և կազմել 597,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բանկային համակարգ Հայաստանի ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2012 թվականին ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, 2011թ.-ի համեմատ, աճել է 39,2 տոկոոսով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով շուրջ 597,6 մլրդ դրամ:

2012 թվականի չորրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատար է Հայբիզնեսբանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 11,31 տոկոսը (ավելի քան 67,6 մլրդ դրամ): Հայբիզնեսբանկի համախառն պարտավորություններում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմում է 40,73 տոկոս:

Ըստ այս ցուցանիշի` առաջատար բանկերի հնգյակում են նաև Յունիբանկը (շուրջ 65,8 մլրդ դրամ), ՎՏԲ-Հայաստան Բանկը  (ավելի քան 59,2  մլրդ դրամ), Արդշինինվետսբանկը (ավելի քան 55 մլրդ դրամ), ԱԿԲԱ–Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (ավելի քան 50 մլրդ դրամ) ։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 1137,5 մլրդ դրամ։

Միաժամանակ ավելի քան 2002,6 մլրդ դրամը կազմել են ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ցպահանջ դեպոզիտները:

2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ՝ 479 մասնաճյուղով ($1 – 406,55 դրամ) : -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև