ACBA ON-LINE–ի հաճախորդները կկարողանան կոմունալ վճարումներ իրականացնել

22.02.2013 18:29
ACBA ON-LINE–ի հաճախորդները կկարողանան կոմունալ վճարումներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն խնայել իրենց ժամանակը և առանց Բանկ այցելելու կատարել կոմունալ վճարումներ «ACBA ON-LINE» ծառայության միջոցով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից։

«ACBA ON-LINE» ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն 24 ժամ on-line ռեժիմում կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` բացել և վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել ավանդներ, իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առևտրային վարկային գծի մարումներ, ձևակերպել պարբերական փոխանցումներ, ձևակերպել ավանդի գրավով սպառողական վարկ, ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ, կատարել «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ և արդեն նաև իրականացնել կոմունալ վճարումներ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև