«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդների թիվը 2012 թ.-ին աճել է 20.6%-ով

22.02.2013 11:47
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդների թիվը 2012 թ.-ին աճել է 20.6%-ով

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդների թիվը նախորդ տարվա ընթացքում ավելացել է 20.6%-ով, որից ֆիզիկական անձիք` 21.2%-ով և իրավաբանական անձիք` 7.4%-ով, - հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի հաճախորդներն են նավթամթերք և գազ ներկրող մի շարք խոշոր կազմակերպություններ, հյուրանոցային համալիրներ, խոշոր շինարարական, դեղագործական, ինչպես նաև մի շարք ներդրումային ընկերություններ:

Խոշոր հաճախորդների շարքում ընդգրկված են, մասնավորապես,  ՀայՌուսգազարդը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Ռուսալ-Արմենալը, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, Պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկական) համալսարանը և այլ ընկերություններ:

Բանկում գործում է նաև «Էրեբունի» մասնաճյուղը` նախատեսված այն հաճախորդների համար, ովքեր գերադասում են օգտվել առավել հարմարավետ ծառայություններից:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով:

2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև