Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728  
  • Archive for February 25th, 2013

    Հայաստանում փետրվարի 25–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 409.75 դրամ է կազմել

    Monday, February 25th, 2013

    Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է կրճատել Հայաստանին տրվող մարդասիրական օգնությունը 17 տոկոսով` նախորդ տարվա 44.2 մլն դոլարից մինչև 36.6 մլն դոլար 2013 թվականին, ասվում է Պետդեպարտամենտ կայքում տեղադրված օտարերկրյա ծրագրերի ֆինանսավորման նախագծում։

    Հայաստանի ԿԲ–ն փետրվարի 25-ին 1.5 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, February 25th, 2013

    Փետրվարի 25-ին տեղի են ունեցել 13, 26 և 39 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13275134, AMGT26268134, AMGT3925B133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:

    Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերով գործարքների ծավալը 2012 թվականին կրկնապատկվել է` հասնելով շուրջ 1 մլն դոլարի

    Monday, February 25th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, բաժնետոմսերով իրականացված գործարքների թվի կրկնակի աճ է գրանցվել։ Հայկական ֆոնդային բորսայում 2012 թվականին բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 410.8 մլն դրամ կամ 1 մլն դոլար` 2011 թվականի 199.7 մլն դրամի դիմաց։

    Ոսկին և պղինձը նվազել են` հաշվի առնելով խթանող միջոցառումների վերաբերյալ մտավախությունները

    Monday, February 25th, 2013

    Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գնանշումները շարունակեցին կորցնել իրենց դիրքերը, երբ շուկայում սկսեցին կորչել ակտիվների գնումների ծրագրի տևողության վերաբերյալ հույսերը։ Դրա համար պատճառ են դարձել ԱՄՆ ԴՊՀ վերջին նիստի հրապարակված արձանագրությունները։ Դրանց համաձայն` հունվարյան նիստում ամերիկյան կարգավորիչի որոշ ղեկավարներ մտավախություն են հայտնել մեղմ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ, ինչը ներդրողներին ստիպել է իրենց նախապատվությունը տալ ամերիկյան արժույթին։ Դրա ֆոնին, չորեքշաբթի ոսկու գնանշումները ցույց տվեցին ամենակտրուկ մեկօրյա անկումը` նախորդ տարվա նոյեմբերի 2–ից ի վեր։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ INTELEXPRESS (Վրաստան) համակարգով

    Monday, February 25th, 2013

    Փետրվարի 25-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ INTELEXPRESS (Վրաստան) վճարահաշվարկային համակարգով: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:

    Ուրբաթ մեկ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը չի փոխվել վիճակագրական տվյալների և Եվրահանձնաժողովից ստացված նորությունների հիման վրա

    Monday, February 25th, 2013

    Մեկ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը ոչ մի դինամիկա չի ցուցադրել ուրբաթ եվրագոտու տնտեսության հեռանկարների, եվրոպական բանկերի նորությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի վատ կանխատեսումների, ինչպես նաև Գերմանիայից ստացվախ ուժեղ մակրոտնտեսկան տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։