Ուրբաթ մեկ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը չի փոխվել վիճակագրական տվյալների և Եվրահանձնաժողովից ստացված նորությունների հիման վրա

25.02.2013 12:07
Ուրբաթ մեկ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը չի փոխվել վիճակագրական տվյալների և Եվրահանձնաժողովից ստացված նորությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մեկ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը ոչ մի դինամիկա չի ցուցադրել ուրբաթ եվրագոտու տնտեսության հեռանկարների, եվրոպական բանկերի նորությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի վատ կանխատեսումների, ինչպես նաև Գերմանիայից ստացվախ ուժեղ մակրոտնտեսկան տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Առևտրային նստաշրջանի ավարտին եվրոյի փոխարժեքը չփոխվեց դոլարի նկատմամբ և պահպանվեց մեկ եվրոյի դիմաց 1,3190 դոլար մակարդակում։ Մեկ դոլարի նկատմամբ իենի փոխարժեքը նվազեց` հինգշաբթի կայացած առուվաճառքի ավարտին մեկ դոլարի դիմաց գրանցված 93,11 իենի փոխարեն հասնելով 93,41 իենի։ ԱՄն հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը բարձրացավ` հինգշաբթի գրանցված 81,37 կետից հասնելով 81,45 կետի։
Եվրահանձնաժողովը վատացրեց ընթացիկ տարում եվրագոտու ՀՆԱ–ի դինամիկայի վերաբերյալ կանխատեսումը` նախկինում ակնկալվող 0,1 տոկոսանոց աճի փոխարեն հասցնելով 0,3 տոկոսանոց նվազման։ Գալիք տարում  կանխատեսումն անփոփոխ է թողնվել. Ակնկալվում է 1,4 տոկոսանոց աճ։ Բացի այդ, վատացվել են 2013թ.–ին տարածաշրջանի գործազրկության մակարդակով սպասումները` 11,8 տոկոս նոյեմբերյան կանխատեսման համեմատ հասնելով 12,2 տոկոսի։

Բացի այդ, դեպի նվազում է փոխվել Եվրոպայի խոշորագույն տնտեսության` Գերմանիայի աճի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կանխատեսումը։  2013թ.–ին այժմ սպասվում է 0,5 տոկոսանոց ԴՊՀ ՀՆԱ–ի բարձրացում` նախորդ աշնանային կանխատեսման հայտարարած 0,8 տոկոսի դիմաց։

Միասնական եվրոպական արժույթի պահանջարկի նվազմանը նույնպես աջակցեցին 365 եվրոպական բանկերից ստացված նորությունները, որոնք ընթացիկ տարվա փետրվարի 27–ին նախատեսում են ԵԿԲ–ին վերադարձնել 61,1 մլրդ եվրո` ԿԲ երկրորդ եռամյա անժամկետ աճուրդի (LTRO) ժամանակ կարգավորիչից վերցված միջոցների վճարման շրջանակներում։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները ենթադրում էին, որ վերադարձված միջոցների գումարը կկազմի 122,5 մլրդ եվրո։

Միաժամանակ Գերմանիայից ստացված վիճակագրությունն ուրբաթ ուրախացրեց ներդրողներին։ Ինչպես տեղեկացրեց IFO հետազոտական ինստիտուտը, խոշորագույն եվրոպական տնտեսության գործնական կլիմայի ցուցիչը փետրվարին ավելացավ` հունվարին գրանցված 104,2 կետից հասնելով 107,4 կետի։ Տվյալները զգալիորեն լավ են գտնվել վերլուծաբանների կանխատեսումից, ովքեր մինչև 104,9 կետի ինդիկատորի աճ էին ակնկալում։

«Կարճ և միջնաժամկետ հեռանկարում մեկ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը կնվազի, քանի որ եվրագոտու տնտեսական հեռանկարները բավական մռայլ են գտնվել»,–ենթադրում է DailyFX–ի արժութային վերլուծաբան Դևիթ Սոնգը (David Song), ում խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։

Եվրոյի պահանջարկի վրա բացասական է ազդել նաև Իտալիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ անորոշությունը, որը մեկնարկել է փետրվարի 24–ին և կտևի երկու օր։ Ըստ հասարակական կարծիքի պահանջարկի արդյունքների` Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցությունը, ով խոստանում է չեղյալ հայտարարել վարչապետ Մարիո Մոնտիի ընդունած տնտեսման որոշ միջոցներ, հաղթելու բավական մեծ հնարավորություններ ունի ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև