«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ INTELEXPRESS (Վրաստան) համակարգով

25.02.2013 13:33
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ INTELEXPRESS (Վրաստան) համակարգով

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 25-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ INTELEXPRESS (Վրաստան) վճարահաշվարկային  համակարգով: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM» և «AVERS»  համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական փոխանցումներ Ռուսաստանից դեպի Հայաստան:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև