ԱԽՏ բորսաների ֆոնդային ցուցիչները նվազում են դրևսորել Իտալիայի ընտրությունների արդյունքների ֆոնին

26.02.2013 11:58
ԱԽՏ բորսաների ֆոնդային ցուցիչները նվազում են դրևսորել Իտալիայի ընտրությունների արդյունքների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները երեքշաբթի` փետրվարի 26–ի առուվաճառքները սկսել են 0,56-1,83%  միջակայքի նվազմամբ` ներդրողների կողմից Իտալիայի ընտրությունների վերջնական արդյունքների սպասելիքների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ճապոնական Nikkei 225–ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 1.83 տոկոսով` մինչև 11449,66 կետ։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0.56 տոկոսով և կազմել է 1998,29 կետ։ S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքի սկզբին կորցրել է 1.19 տոկոս` կազմելով 4996.5 կետ։

Հարցումների առաջին տվյալները, որոնք անցկացվել են Իտալիայում ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո, ազգային խորհրդարանի երկու պալատներում Պիեր Լուիջի Բերսանիի գլխավորած ձախակենտրոն ուժերի դաշինքի վստահ հաղթանակ էին ցուցադրում։ Ավելի ուշ պարզվել է, որ նախկին վարչապետ Սիլվի Բերլուսկոնիի գլխավորած աջակենտրոն կոալիցիան, նախնական տվյալներով, մի փոքր առաջ է անցնում սենատի ընտրությունների հակառակորդներին։ Ըստ կանխատեսումների, ձախերը կարողանում են բացարձակ մեծամասնություն ստանալ Իտալիայի պատգամավորների պալատում, բայց ոչ սենատում։

Իտալական կոնգրեսի պառակտումը կարող է «հակառակ գնալ այն բարեփոխումներին, որոնց պարտավորությունն իր վրա է վերցրել Իտալիան, իր հեղինակությունը ԵՄ–ում հաստատելու համար, և կարող է վտանգի տակ դնել Իտալիայի պարտքը և եվրագոտում ունեցած իր դիրքը»,–  MarketWatch գործակալությանը հայտնել է Janney Montgomery Scott LLC–ի ներդրումների  ավագ ռազմավար Մարկ Լուշինին (Mark Luschini)։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև