«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության «TEMPO» ծառայությունից 2012 թվականին օգտվել է 304 քարտապան

26.02.2013 12:47
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության «TEMPO» ծառայությունից 2012 թվականին օգտվել է 304 քարտապան

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի «TEMPO» ծառայությունից օգտվել է 304 քարտապան, նշում են ընկերության մամուլի ծառայությունից:

2012 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մշակել և ներդրել է մի շարք նոր բանկային պրոդուկտներ, որոնք ուղղված են Բանկի հաճախորդային բազային ընդլայնմանը: Քարտապաններին առաջարկվող նոր պրոդուկտներից է «TEMPO» ծառայությունը, որը Առէկսիմբանկի բոլոր դրամական փոխանցումների համակարգերի հաճախորդներին ընձեռում է լրացուցիչ հնարավորություն ստանալ դրամական փոխանցումներ առանց բանկ այցելելու, ինչպես նաև ստանալ օվերդրաֆտ` անկախ փոխանցումների հաճախականությունից ու գումարի չափից: Տարվա ընթացքում «TEMPO» ծառայությունից օգտվել է թվով 304 քարտապան, իսկ 2013 թվականին Բանկը նախատեսում է ավելացնել ծառայության օգտատերերի թիվը 10%-ով:

Մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ «TEMPO» ծառայությունը թույլ է տալիս փոխանցել ստացված գումարը Visa Electron կամ MasterCard Maestro բանկային քարտերին` գործառնական օրվա ընթացքում բանկ կատարած հեռախոսազանգի միջոցով: Գումարը քարտի վրա փոխանցելու համար փոխանցող անձը պետք է զանգահարի 8202 կարճ համարին (լրացուցիչ համարներ`140,143,146), հայտնի օպերատորին իր գաղտնաբառը, հաճախորդի կոդը և փոխանցման կոդը: Մինչև գործառնական օրվա ժամը 17:00-ը ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա միևնույն աշխատանքային օրը: Գործառնական օրվա ժամը 17:00-ից հետո ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա հաջորդ աշխատանքային օրը:

Քարտի միջոցով փոխանցվող գումարը կարելի է ստանալ ցանկացած կանխիկացման կետում կամ իրականացնել ցանկացած տեսակի անկանխիկ գործառնություններ:
Քարտը կարելի է ձևակերպել ինչպես բանկի գլխամասային գրասենյակում, այնպես էլ ցանկացած մասնաճյուղում: Քարտի տրամադրումն ու սպասարկումը անվճար է: Քարտը բացվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով` 2 տարի ժամկետով: Փոխանցված գումարի փոխարկումն իրականացվում է Բանկի կողմից սահմանված հատուկ փոխարժեքով:

Օվերդրաֆտը կարող է տրամադրվել բոլոր այն հաճախորդներին, ովքեր դրամական փոխանցումներ ստանալու համար օգտվել են «TEMPO» ծառայությունից և չորս ամսվա ընթացքում ստացել են առնվազն երեք դրամական փոխանցում` անկախ գումարի չափից:

Օվերդրաֆտի արժույթը համապատասխանում է քարտի արժույթին: Օվերդրաֆտի տոկոսադրույքը կազմում է տարեկան 20%, տոկոսագումարները հաշվարկվում են միայն օվերդրաֆտի փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:
««TEMPO» ծառայությունը թույլ է տալիս ավելացնել օվերդրաֆտի գումարը` տարվա ընթացքում դրամական փոխանցումների համակարգերով իրականացված գործարքների քանակի ավելացման դեպքում, ինչպես նաև օգտվել բանկի կողմից սահմանված արտոնյալ սպասարկման պայմաններից», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25