ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները բանկերի նկատմամբ IV եռամսյակում կրճատվել են 1,9%–ով` կազմելով 34,6 մլրդ դրամ

26.02.2013 15:30
ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները բանկերի նկատմամբ IV եռամսյակում կրճատվել են 1,9%–ով` կազմելով 34,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները բանկերի նկատմամբ 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ IV եռամսյակում կազմել են ավելի քան 34,6 մլրդ դրամ՝ նախորդ եռամսյակի  ցուցանիշի համեմատ կրճատվելով 1,9 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, բանկերի նկատմամբ պարտավորությունների մեծությամբ առաջատար է «Նորվիկ» ՈՒՎԿ–ն` 14.5 մլն դրամ տեսակարար կշռով, որը կազմում է կազմակերպության ողջ պարտավորությունների 94.39 տոկոսը։

ՎԿ–ների պարտավորությունները հաճախորդների նկատմամբ (հաճախորդներից ներգրավված միջոցներ) չորրորդ եռամսյակի արդյունքներով կազմել են 27.8 մլրդ դրամ, ինչը 4.2 մլրդ դրամով շատ է երրորդ եռամսյակի ցուցանիշից (աճը` 17.8 տոկոսով 2012 թվականի երրորդ կեռամսյակի նկատմամբ)։

Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների ծավալով 2012 թվականի վերջին առավելագույն ցուցանիշը գրանցվել է «Բլես» ՈՒՎԿ–ում` 5.1 մլրդ տեսակարար կշռով, որը կազմում է կազմակերպության ողջ պարտավորությունների 96.07 տոկոսը։

Միաժամանակ, ՎԿ պարտավորությունները Հայաստանի կառավարության նկատմամբ կազմել են 9.5 մլրդ դրամ` 2012 թվականի երրորդ եռամսյակի 9.1 մլրդ դրամի դիմաց (աճը`4,4 տոկոս)։

Հայաստանի կառավարության նկատմամբ պարտավորությունների առավելագույն ծավալը չորրորդ եռամսյակի վերջին գրանցվել է «ՓՄՁ Ներդրումներ» ՈՒՎԿ–ում` 4.9 մլրդ դրամ, ինչը կազմում է վարկային կազմակերպության բոլոր պարտավորությունների 99.3 տոկոսը։

Միաժամանակ,  ՎԿ այլ պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել դրամային շուկայում, 2012 թվականի վերջին կազմել են 27.5 մլրդ դրամ` 2012 թվականի երրորդ եռամսյակի 25.8 մլրդ դրամի դիմաց։

Այդ ցուցանիշով առաջատար է «Ֆինկա» ՈՒՎԿ–ն` 11.8 մլրդ դրամով, ինչը կազմակերպության ողջ պարտավորությունների 74.91 տոկոսն է կազմել։ Հատկանշական է, որ «ՍԵՖ Ինտերնեշնլ» ՈՒՎԿ–ում այս ցուցանիշը կազմել է կազմակերպության բոլոր պարտավորությունների 96.07 տոկոսը` 5.4 մլրդ դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները 2012 թվականի դեկտեմբերի 31–ին կազմել են ավելի քան 105.1 մլրդ դրամ` չորրորդ եռամսյակում ավելանալով 7.2 մլրդ դրամով կամ 7.4 տոկոսով։

2012 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև