Հայաստանում առևտրի վարկավորումը 2012թ.–ին ավելացել է 18,1%–ով` հասնելով 333,4 մլրդ դրամի

27.02.2013 12:52
Հայաստանում առևտրի վարկավորումը 2012թ.–ին ավելացել է 18,1%–ով` հասնելով 333,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը 2012թ.-ին, 2011թ.-ի համեմատ, ավելացել է 18,1 տոկոսով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 333,4 մլրդ դրամ:

Բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն` 2012թ.-ի չորրորդ եռամսյակում տնտեսությանը հատկացված վարկերի ծավալը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 1,5 տրլն դրամ՝ 2011թ.-ի 1,26 տրլն դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում առևտրի վարկավորման գծով բանկային համակարգի առաջատարն է HSBС Բանկ Հայաստանը, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 12,7 տոկոս:

HSBС Բանկ Հայաստանի համախառն վարկային պորտֆելի ավելի քան 32,7 տոկոսը կամ ավելի քան 42,5  մլրդ դրամը բաժին է հասնում առևտրի վարկավորմանը (2011թ.-ի վերջին 33,8 մլրդ դրամ):

«Առևտրի վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում են նաև ՎՏԲ–Հայաստան Բանկը (շուրջ 35 մլրդ դրամ), Ամերիաբանկը  (30,8 մլրդ դրամ) և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (շուրջ 29,1 մլրդ դրամ):

Այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 22,2%, 23,1% և 18,2%:

2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկի՝ 479 մասնաճյուղով ($1 – 409,13 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև