ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է «Փոխարկելի ավանդ» նոր ավադատեսակը

27.02.2013 14:42
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է «Փոխարկելի ավանդ» նոր ավադատեսակը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է «Փոխարկելի ավանդ» նոր ավադատեսակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` հաճախորդները, որոնք ցանկանում են զսպել իրենց արտարժութային ռիսկերը, այսուհետ կարող են խնայել իրենց միջոցները փոխարկելի ավանդի միջոցով:

«Ներդնելով «Փոխարկելի ավանդ» մեկ արժույթով` հաճախորդն իրավունք ունի ավանդի տևողության ընթացքում աշխատել փոխարժեքի տատանումներից և ցանկացած պահի, ցանկացած քանակությամբ փոխարկել այն մեկ այլ արժույթի` չկրոցնելով կուտակված տոկոսագումարները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Փոխարկելի ավանդը նախատեսված է ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար: Ավանդը ներդվում է  3-24 ամիս ժամկետով։ Փոխարկելի ավանդը կարող է ներդրվել և փոխարկվել ՀՀ դրամով, ամերիկյան դոլարով, եվրոյով և ռուբլով` բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:

Ավանդների տոկոսադրույքը բոլոր արժույթների համար սահմանվում է այն ժամկետի տոկոսադրույքը, որ ժամկետով որ դրվել է տվյալ ավանդը:
Ավանդի տոկոսադրույքը ըստ արժույթների` ՀՀ դրամ` առավելագույնը մինչև 9%,
ԱՄՆ դոլար` առավելագույնը մինչև 6%, Եվրո` առավելագույնը մինչև 4%,
ՌԴ ռուբլի` առավելագույնը մինչև 5 %։

Այսպիսով, ստանալով հաստատագրված տոկոսներ հաճախորդները հնարավորություն են ստանում աշխատել փոխարժեքների տատանումներից` հնարավորությունուն ունենալով ցանակցած պահի և ցանկացած քանակությամբ փոխարկել իրենց ավանդը:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0— -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև