ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի լավատության ֆոնին ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

28.02.2013 12:43
ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի լավատության ֆոնին ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Ասիական–խաղաղօվկիանոսյան հարթակի առանցքային ֆոնդային հարթակներն հինգշաբթի առուվաճառքները բացել են վստահ աճով`ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի լավատեսական հայտարարությունների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Առուվաճառնքների առաջին րոպեներին Nikkei 225–ն աճել է 1,5417 տոկոսով և կազմել 11427,02 կետ։ Հարավկորեական KOSPI-ն աճել է 1,32 տոկոսով՝ հասնելով 2030,49  կետի: KOSPI հարավկորեական ցուցիչը բարձրացել է 0,35 տոկոսով` հասնելով 2003,6 կետի։ S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչը նույնպես բացվել է կանաչ գոտում և կազմել է 5074,20  կետ։

Չորեքշաբթի Կոնգրեսում ելույթ ունենալով, ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն հայտարարել է, որ տնտեսության խթանման լայնածավալ միջոցներն առաջին դրական արդյունքներն են ցուցադրել։ Ըստ նրա, մասնավորապես դրական առաջխաղացումներ են նկատվում անշարժ գույքի շուկայում և ավտոմեքենաների ու երկարատև օգտագործման մյուս ապրանքների վաճառքներում:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև