ՀՐԱՏԱՊ. Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ին կազմել է 7,2%. վարչապետ

28.02.2013 12:55
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ին կազմել է 7,2%. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ի արդյունքներով կազմել է 7,2 տոկոս, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այսպիսով, մենք կատարեցինք այն խնդիրը, որը մեր առաջ դրել էր նախագահը», – հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց նա:

Նա նշեց, որ Հայաստանի 2013թ.-ի պետբյուջեում դրված է ՀՆԱ-ի 6,2 տոկոսանոց աճի ցուցանիշ և կոչ արեց նախարարներին առավելագույն ջանքեր գործադրել այդ ցուցանիշին հասնելու համար:

Հայաստանի 2012թ.-ի պետբյուջեում ՀՆԱ-ի աճը դրված էր 4,2 տոկոսի չափով: 2012թ.-ի հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև խնդիր դրեց` 7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովելու վերաբերյալ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև