Հայաստանի միջազգային համախառն պահուստները հունվարին կրճատվել են 1,7%–ով` կազմելով 1 768 մլն դոլար

28.02.2013 15:24
Հայաստանի միջազգային համախառն պահուստները հունվարին կրճատվել են 1,7%–ով` կազմելով 1 768 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013թ–ի հունվարին, նախնական տվյալներով, կազմել են 1 768 մլն դոլար` տարեսկզբի համեմատ կրճատվելով 1,7 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունն ընդգրկված է փոխարկելի  արժույթում ($1736,1 մլն)։

Հաղորդագրության համաձայն, ԱՄՀ–ի փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել են 31,8 մլն դոլար։($1- 409,02 դրամ է)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև