Ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները IV եռամսյակում աճել են 9,9%-ով` կազմելով 712,9 մլրդ դրամ

28.02.2013 16:31
Ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները IV եռամսյակում աճել են 9,9%-ով` կազմելով 712,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները բանկերի և մյուս ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 712,9 մլրդ դրամ` չորրորդ եռամսյակում ավելանալով 64,6 մլրդ դրամով կամ 9,9 տոկոսով:
«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն` բանկերի և մյուս ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների մեծությամբ առաջատարի դիրքերում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 105,6 մլրդ դրամ` բանկերի պարտավորությունների 53,04 տոկոս տեսակարար կշռով:
Հաճախորդների նկատմամբ առևտրային բանկերի պարտավորությունները չորրորդ եռամսյակի արդյունքներով կազմել են 1238,6 մլրդ դրամ, ինչը 32,2 մլրդ դրամով ավել է երրորդ եռամսյակի ցուցանիշից (2012թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ 2,7 տոկոսանոց աճ):
Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների ծավալի համաձայն, առավելագույն ցուցանիշը 2012թ.-ի վերջին գրանցվել է HSBC Բանկ Հայաստանում` 135,9 մլրդ դրամ` բանկի պարտավորությունների 77,21 տոկոս տեսակարար կշռով:
Միաժամանակ ՀՀ կառավարության նկատմամբ առևտրային բանկերի պարտավորությունները կազմել են 81,6 մլրդ դրամ` 2012թ.-ի երրորդ եռամսյակի 83,4 մլրդ դրամի դիմաց ( 2,1%-անոց անկում):
Հայաստանի կառավարության նկատմամբ պարտավորությունների առավելագույն ծավալը չորրորդ եռամսյակի վերջին գրանցվել է Արարատբանկում` 33,1 մլրդ դրամ, ինչը կազմում է բանկի բոլոր պարտավորությունների մոտ 34,1 տոկոսը:
Միաժամանակ առևտրային բանկերի այլ պարտավորությունները 2012թ.-ի վերջին կազմել են 22,7 մլրդ դրամ` 2012թ.-ի երրորդ եռամսյակի 23,1 մլրդ դրամի դիմաց (1,7%-անոց անկում):
Տվյալ ցուցանիշով առաջատար է համարվում HSBC Բանկ Հայաստանը` 5,7 մլրդ դրամ, ինչը կազմում է բանկի բոլոր պարտավորությունների 3,23 տոկոսը:
Հայաստանի առևտրային բանկերի համախառն պարտավորությունները 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 2002,6 մլրդ դրամ` չորրորդ եռամսյակում ավելանալով 100,5 մլրդ դրամով կամ 5,3 տոկոսով:
2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանում գործել է 21 բանկ` 479 մասնաճյուղով ($1 – 409,02 դրամ է):   -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև