Moody International-ը հաստատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության համապատասխանությունը միջազգային չափանիշներին

28.02.2013 17:48
Moody International-ը հաստատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության համապատասխանությունը միջազգային չափանիշներին

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Moody International աշխարհահռչակ աուդիտորի ներկայացուցիչներն այս տարվա փետրվարին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում անցկացրել են աուդիտ, որի ընթացքում չի հայտնաբերվել ոչ մի անհամապատասխանություն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, մասնագետները ստուգել են կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը ինչպես գույքային, այնպես էլ անձնական ապահովագրության գծով, վերաապահովագրության բաժինը, ինչպես նաև հայտերի կարգավորման կենտրոնները:

«ISO 9001:2008 որակի ստանդարտին համապատասխանելու համար ընկերությունը պետք է զարգանա, անընդհատ բարելավելով որակի համակարգը»,- «ԱՌԿԱ» գործակալությանն են հայտնել մամուլի ծառայությունից:

Ավարտական հանդիպման ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը նշեց, որ ընկերությունը ստանձնել է պատասխանատվություն զարգացնելու Հայաստանի ապահովագրական շուկան:

«Սակայն դա հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, եթե ինքներս զարգանանք շուկայից առաջ: Հենց այդ պատճառով մեզ համար շատ կարևոր են այս ստուգման արդյունքները` Moody-ի բարձրակարգ մասնագետների գնահատականը հաստատել է, որ մեր ընտրած ուղղությունը ճիշտ է»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` ընկերությանը մնում է միայն ներդնել ջանքեր նպատակներին հասնելու համար ինչպես ընկերության ներսում, այդպես էլ շուկայում:

«Ամենակարևոր արդյունքը, որին մենք այսօր հասել ենք, ընկերության հաճախորդների գոհունակությունն է»,- հավելեց նա:

Առաջին անգամ Moody International ներկայացուցիչները ժամանել են Հայաստան 2011 թվականի դեկտեմբերին: Առաջին այցի արդյունքը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության ISO 9001:2008 սերտիֆիկատի շնոհրհումն էր:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը միակն է Հայաստանի ապահովագրական շուկայում, որ ունի որակի սերտիֆիկատ:

Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ։

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 մլրդ դրամ (6 մլն. դոլար)։
Ռոսգոսստրախ Արմենիան ունի 46 գրասենյակ, այդ թվում` 18 մասնաճյուղ, 13 վաճառքի գրասենյակ Երևանում և 33-ը` Հայաստանը խոշոր քաղաքներում և մարզկենտրոններում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post