Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը մեկնարկում է գովազդային ակցիա՝ ուղղված նոր և առկա հաճախորդներին

01.03.2013 14:23
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը մեկնարկում է գովազդային ակցիա՝ ուղղված նոր և առկա հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն իր մեկամսյա գովազդային ակցիայի շրջանակներում հաճախորդներին առաջարկում է օգտվել մի շարք առավելություններից և զեղչված սակագներից՝ սպառողական վարկերի և  կրեդիտ քարտերի համար:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, առաջարկն ուժի մեջ է 2013թ.-ի մարտի 1-ից, և ներառում է հետևյալ  զեղչերը. սպառողական վարկերն իջեցված՝ տարեկան 20% անվանական տոկոսադրույքով (24%-ի փոխարեն), ՄաստերՔարտ Ստանդարտ և ՄաստերՔարտ Ոսկի քարտերը՝ զրո սպասարկման ամսական վճարով և անվճար հաշվի բացում, եթե հաճախորդը դիմում է նշված քարտերի կամ վարկի համար:

«Առաջարկը նպատակ ունի օգնել մեր հաճախորդներին հոգալ իրենց առօրյա և նպատակային ֆինանսական կարիքները: Էյչ-Էս-Բի-Սի-ում հաճախորդի բանկային կարիքները լավագույնս հոգալը մեր կարևորագույն խնդիրն է՝   թե մեր ներկայիս հաճախորդների և թե նոր հաճախորդների համար»,– ասել է Միհրան Մուրադյանը, Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրենը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 31/12/12թ.-ի դրությամբ ունի 15,000 կրեդիտ քարտ, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին տրամադրված վարկերը նույն ժամանակահատվածի դրությամբ կազմել են 21 միլիարդ ՀՀ դրամ:  Ըստ բանկի ուսումնասիրությունների , կրեդիտ քարտերը և սպառողական վարկերը հանդիսանում են հաճախորդների կողմից ամենապահանջված և ցանկալի բանկային ծառայությունները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև