Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013թ.–ի հունվարի վերջին կազմել է 451,7 մլրդ դրամ

01.03.2013 17:44
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013թ.–ի հունվարի վերջին կազմել է 451,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013 թվականի հունվարի վերջին կազմել է 451,7 մլրդ դրամ` 2012թ.–ի դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ ավելանալով 2,4 տոկոսով: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ, տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները հունվարի վերջին կազմել են ավելի քան 383 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների շուրջ 84,7 տոկոսը՝ նախորդ տարվա դեկտեմբերի վերջի համեմատ աճելով 2,7 տոկոսով:

Հայաստանի տնային տնտեսությունների դրամային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում  կազմել է շուրջ 195,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0,9 տոկոսով:

Առևտրային բանկերի կողմից 2013թ.–ի հունվարի վերջին  ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1245,6 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 2,7 տոկոսով:

2012 թվականի հունվարի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ: ($1 – 409,22 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև