Հայաստանում 2013 թվականի փետրվարին գնանկում է գրանցվել 0,4% մակարդակում

01.03.2013 18:40
Հայաստանում 2013 թվականի փետրվարին գնանկում է գրանցվել 0,4% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, 0,4% գնանկում է գրանցվել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` փետրվարին, հունվարի համեմատ, պարենային ապրանքների (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) 0,7% անկում է գրանցվել, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,1%-ով։

2013 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների համաթիվը կազմել է 103,1%: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գների համաթիվը (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը)՝ 102,8%, ոչ պարենային ապրանքներինը` 105,5%, ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 102,3%:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2013 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի սահմանում (±1,5%):–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև