Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for March 4th, 2013

    Մետաղների շուկա. ոսկին և պղինձը կարող են խոցելի լինել ԱՄՆ դոլարի ուժեղ դիրքի ֆոնին

    Monday, March 4th, 2013

    Նախորդ հնգօրյակy դրական դինամիկայով սկսեցին ոսկու գնանշումները, որն արտահայտված էր եվրագոտու քաղաքական ռիսկերի շուրջ մտավախություններով, ինչպես նաև այն նորություններով, որ կենտրոնական բանկերը շարունակում են գնել տվյալ ակտիվն իրենց պահեստները համալրելու համար։ Այս արդյունքները ներկայացրեց ԱՄՀ–ն։ Միաժամանակ ոսկու գնանշումներն ամենաէական աճը ցուցադրեցին երեքշաբթի` ԱՄՆ ԴՊՀ նախագահ Բեն Բերնանկեի ելույթի ֆոնին։ Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Կոնգրեսում` կարգավորիչի ղեկավարը պարզ հասկացրեց, որ ԴՊՀ–ն շարունակելու է խթանման քաղաքականությունը`հաշվի առնելով այդ փաստը, ոսկու գները հասել են նոր երկշաբաթվա առավելագույն 1619,92 ԱՄՆ դոլարին։

    2012 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ POS-տերմինալների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30%-ով

    Monday, March 4th, 2013

    2012 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ POS-տերմինալների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30%-ով, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $119,9 մլն

    Monday, March 4th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 25–ից մինչև մարտի 1–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $119,9 մլն՝ մեկ դոլարի դիմաց 408,28 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

    Օբաման գործարկեց «հիվանդագին» սեկվեստրը

    Monday, March 4th, 2013

    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել ամերիկյան բյուջեի ծախսային հոդվածների սեկվեստրի ծրագիրը գործողության մտցնելու մեկնարկի մասին։ Սպիտակ տան հայտարարության մեջ մատնանշված է, որ պետության ղեկավարը ստիպված էր դիմել նման քայլի Կոնգրեսի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական ձախողումից հետո, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։