Օբաման գործարկեց «հիվանդագին» սեկվեստրը

04.03.2013 12:27
Օբաման գործարկեց «հիվանդագին» սեկվեստրը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/.  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել ամերիկյան բյուջեի ծախսային հոդվածների սեկվեստրի ծրագիրը գործողության մտցնելու մեկնարկի մասին։ Սպիտակ տան հայտարարության մեջ մատնանշված է, որ պետության ղեկավարը ստիպված էր դիմել նման քայլի Կոնգրեսի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական ձախողումից հետո, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում սկսած մարտի 1–ից մինչև հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածը (ԱՄՆ–ում նոր ֆինանսական տարեսկիզբ) դաշնային նախարարություններին և մյուս գերատեսչություններին անհրաժեշտ է կրճատել իրենց ծախսերը 85 մլրդ դոլարի չափով։

Այդ գումարից, ըստ միջկուսակցական հանձնաժողովի, 43 մլրդ դոլարը կկրճատվի ռազմական ծախսերի հաշվին, 26 մլրդ դոլարը բաժին կհասնի «բյուջեի ոչ ռազմական հոդվածներին», 11 մլրդ դոլարը` Medicare բժշկական ապահովագրման ծրագրին, ևս 5 մլրդ դոլարի կրճատումը նշված է որպես «մյուս աղբյուրներից»։

Այսօր ավելի վաղ Բ. Օբաման մեղադրել է հանրապետականներին, որ նրանք հրաժարվում են սեկվեստրը կանխելու խնդրի վերաբերյալ դիրքորոշումների մոտեցումից։

Անհաջող բանակցություններից հետո ելույթի ժամանակ պետության ղեկավարն ընդգծել է, որ «ալիքային էֆեկտի» հետևանքները, որը կգործարկվի ծախսերի կրճատմամբ, կանդրադառնան ոչ միայն ամերիկյան միջին դասի, այլ նաև ողջ ամերիկյան տնտեսության վրա։

«Դա ապոկալիպսիս չի դառնա»,– նշել է նախագահը։ «Սակայն միաժամանակ շատ հիվանդագին հարված կհասցնի ողջ տնտեսությանը»,– ավելացրել է նա։ Ըստ նրա` ծախսերի ավտոմատ կրճատման մեխանիզմի գործողության բերելը երկրի համար կարժենա շուրջ 750 հազար աշխատատեղ։

Ավտոմատ սեկվեստրավորումը հաջորդ 10 տարիների ընթացքում 1,2 տրլն դոլարով բյուջեի ծախսային մասի միաժամանակյա կրճատում է ենթադրում։ Այդ գումարի կեսը կստացվի բանակի ծախսերի նվազման հաշվին։

Հիշեցնենք, որ 2013թ.–ի սկզբին Օբաման օրենք ստորագրեց, որը թույլ է տալիս ազգային տնտեսությանը խուսափել «ֆիսկալային ճեղքվածքից»։ Միաժամանակ փաստաթուղթը 2 ամսով հետաձգեց բյուջեի ավտոմատ սեկվեստրը։ Մարտին այդ ժամանակը սպառվեց։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև