ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հունվարին ավելացել են 0,6%-ով՝ գերազանցելով 1 525,7 մլրդ դրամը

05.03.2013 13:01
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հունվարին ավելացել են 0,6%-ով՝ գերազանցելով 1 525,7 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2013թ.-ի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի  համեմատ, ավելացել են 0,6 տոկոսով և հունվարի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 1 525,7 մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դրամով տրամադրված վարկերը հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի  համեմատ, աճել են 0,1 տոկոսով՝ կազմելով ավելի քան 538,8 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով վարկերը ավելացել են 0,9%-ով և կազմել են ավելի քան 986,9 մլրդ դրամ։

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին (24,9 տոկոս), այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 381,2 մլրդ դրամ են ուղղել (աճը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կազմել է 2 տոկոս):

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 20,8 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը անցյալ ամսվա համեմատ կրճատվել է 0,8 տոկոսով և կազմել է շուրջ 318,1 մլրդ դրամ:

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 19,6% տոկոս մասնաբաժնով, որոնք դեկտեմբերի համեմատ ավելացել են 1,6 տոկոսով: Առևտրային բանկերի սպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում հունվարի վերջին կազմել են շուրջ 300,6 մլրդ դրամ:

2013թ.-ի հունվարի 31-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 410,67 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև